Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-03-05-ից մինչև 2015-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 5. Շրջանառության հարկի գործողության դադարումը

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 5. Շրջանառության հարկի գործողության դադարումը

Շրջանառության հարկ վճարողը դադարում է այդպիսին համարվելուց, եթե`

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հայտարարություն (այսուհետ` միասնական հայտարարություն) է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին (նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին)` միասնական հայտարարությունում նշված օրվանից (բայց միասնական հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 30-րդ օրվանից ոչ շուտ) մինչև միասնական հայտարարությունում նշված տարվա ավարտը.

2) ընթացիկ տարում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը գերազանցել է 58,35 մլն դրամը.

3) իրականացրել է սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գործունեություն` այդ փաստը տեղի ունենալու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը.

4) տեղի է ունեցել սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կամ 6-րդ կետում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը.

5) տեղի է ունեցել սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում նշված փաստը` փոխկապակցված ճանաչելու մասին վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշումը ստանալու պահից այնքան ժամանակ, քանի դեռ այդ որոշումը դատարանի վճռով չեղյալ չի համարվել:

Մինչև հարկային մարմնի ղեկավարի որոշումը ստանալը (ԱԱՀ վճարող համարվելը) ընկած ժամանակահատվածի համար հարկային պարտավորությունների վերահաշվարկներ չեն կատարվում:

Անձանց փոխկապակցված ճանաչելու մասին վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշումը դատարանի վճռով չեղյալ համարվելու դեպքում որոշման գործողության ժամանակաշրջանի համար կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

Եթե առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում, ապա`

1) 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում չորրորդ անգամ ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում ստուգման ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից (բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ պարբերությամբ սահմանված դեպքերի) հարկ վճարողը դադարում է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող և համարվում է ԱԱՀ վճարող (անկախ ԱԱՀ-ի շեմը չգերազանցելու հանգամանքից) տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում.

2) 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում երրորդ անգամ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում ստուգման ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից (բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ պարբերությամբ սահմանված դեպքերի) հարկ վճարողը դադարում է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող և համարվում է ԱԱՀ վճարող (անկախ ԱԱՀ-ի շեմը չգերազանցելու հանգամանքից) տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում.

3) 2016 թվականի և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի կրկնակի խախտում արձանագրվելու դեպքում ստուգման ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից (բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ պարբերությամբ սահմանված դեպքերի) հարկ վճարողը դադարում է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող և համարվում է ԱԱՀ վճարող` անկախ ԱԱՀ-ի շեմը չգերազանցելու հանգամանքից` տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում և դրան հաջորդող մեկ տարում:

Եթե «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջը խախտված լինելու մասին ստուգման ակտը կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունները սահմանված կարգով բողոքարկվել են, ապա դիմում-գանգատը մերժվելու մասին որոշումը պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) հանձնելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող և համարվում է ԱԱՀ վճարող (անկախ ԱԱՀ-ի շեմը չգերազանցելու հանգամանքից) տվյալ տարում և դրան հաջորդող մեկ տարում: Դիմում-գանգատը բավարարվելու կամ դիմում-գանգատը մերժելու վերաբերյալ որոշումը դատական կարգով չեղյալ ճանաչվելու դեպքերում առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողը շարունակում է համարվել շրջանառության հարկ վճարող այն պահից, որ պահից, ստուգման ակտի համաձայն, դադարել էր համարվել շրջանառության հարկ վճարող:

Սույն հոդվածի առաջին պարբերության 2-4-րդ կետերով սահմանված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու պահից (օրվանից) մինչև այդ օրվան հաջորդող 30-րդ օրը հարկ վճարողը իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում միասնական հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և պահը (օրը):

(5-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.06.14 ՀՕ-128-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։