Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-03-05-ից մինչև 2015-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 7. Շրջանառության հարկի դրույքաչափերը և հաշվարկումը

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. Շրջանառության հարկի դրույքաչափերը և հաշվարկումը

1. Շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկը հաշվարկում են հարկվող օբյեկտի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ`

Եկամուտների տեսակը Դրույքաչափը

Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ 1%

Արտադրական գործունեությունից եկամուտներ 3.5%

Վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) օտարումից եկամուտներ 10%

Նոտարական գործունեությունից եկամուտներ 20%

Այլ գործունեության (եկամուտների) տեսակներից եկամուտներ 5%

1.1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում խախտման օրվան հաջորդող օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար (շրջանառության հարկի հաշվարկը ներկայացնելով այդ ժամանակահատվածի համար), իսկ 2-րդ կետի «բ» ենթակետով և 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում խախտման օրը ներառող և մինչև տվյալ տարվա ավարտն ընկած հաշվետու ժամանակահատվածների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 5 տոկոս դրույքաչափով:

2. Շրջանառության հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:

3. Հարկ վճարողները շրջանառության հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով` սույն հոդվածի 1-ին մասով, իսկ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերում` 1.1-ին մասով սահմանված դրույքաչափերով:

(7-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-128-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։