Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-01-ից մինչև 2016-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 13. Շրջանառության հարկով հարկումից հարկման ընդհանուր կարգին անցումը

գործել է մինչև 2016-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Շրջանառության հարկով հարկումից հարկման ընդհանուր կարգին անցումը

1. Շրջանառության հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս համախառն եկամտից նվազեցվում են գույքային (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) մնացորդի մասով մինչև շրջանառության հարկ վճարող համարվելը և շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում կատարված ձեռքբերումները (բացառությամբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով ապրանքների ձեռք բերման ծախսերի)` օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Ընդ որում, շրջանառության հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս գույքային մնացորդի արժեքը որոշելու համար հաշվի են առնվում շրջանառության հարկով հարկվող ժամանակահատվածում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումները:

2. Շրջանառության հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունները շահութահարկը (այդ թվում` կանխավճարները) և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

Շրջանառության հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունները շահութահարկի, իսկ անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկի կանխավճարները հաշվարկում և վճարում են`

1) միասնական հայտարարությունը մինչև յուրաքանչյուր եռամսյակի համար կանխավճարի վճարման համար օրենքով սահմանված վերջնաժամկետը ներկայացնելու դեպքում` տվյալ եռամսյակի համար կանխավճարի վճարման ամսաթվից սկսած` օրենքով կանխավճարի վճարման համար սահմանված ժամկետներում.

2) միասնական հայտարարությունը յուրաքանչյուր եռամսյակի համար կանխավճարի վճարման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո, բայց մինչև տվյալ եռամսյակի ավարտը ներկայացնելու դեպքում` տվյալ եռամսյակին հաջորդող եռամսյակի համար կանխավճարի վճարման ամսաթվից սկսած` օրենքով կանխավճարի վճարման համար սահմանված ժամկետներում:

Եթե միասնական հայտարարությունում նշված է ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու` միասնական հայտարարության ներկայացման ամսաթվից տարբերվող ամսաթիվ, ապա սույն մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են` հիմք ընդունելով միասնական հայտարարությունում նշված ամսաթիվը:

3. Հարկ վճարողը նախորդ տարիների ընթացքում ստացած հարկային վնասը կարող է նվազեցնել շրջանառության հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Շրջանառության հարկով հարկման ժամանակաշրջանում ստացված վնասը համախառն եկամտից նվազեցման ենթակա չէ:

(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-128-Ն, խմբ. 07.05.15 ՀՕ-38-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։