Հոդված 11. Շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի վճարումը
Հոդված 11. Շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի վճարումը
1. Շրջանառության հարկ վճարողների համար պահպանվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում գույքահարկի, հողի հարկի վճարման, աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, ինչպես նաև ոչ ռեզիդենտներին հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտներից հարկերի հաշվարկման, գանձման և վճարման (այդ թվում` որպես հարկային գործակալ), մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների և տուրքերի հաշվարկման և վճարման կարգը:
2. Շրջանառության հարկ վճարողները ապրանքների և ծառայությունների (աշխատանքների) դիմաց մատակարարներին վճարած (ինչպես նաև ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում վճարած) ԱԱՀ-ի գումարները միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռք բերման արժեքին (ծախսերին):
3. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով շրջանառության հարկ վճարողներն ազատվում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից: