Հոդված 5. Շրջանառության հարկի գործողության դադարումը
Հոդված 5. Շրջանառության հարկի գործողության դադարումը
Շրջանառության հարկ վճարողը դադարում է այդպիսին համարվելուց, եթե`
1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հայտարարություն (այսուհետ` միասնական հայտարարություն) է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին (նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին)` միասնական հայտարարությունում նշված օրվանից (բայց միասնական հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 30-րդ օրվանից ոչ շուտ) մինչև միասնական հայտարարությունում նշված տարվա ավարտը.
2) ընթացիկ տարում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը գերազանցել է 115.0 մլն դրամը.
3) իրականացրել է սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գործունեություն` այդ փաստը տեղի ունենալու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը.
4) տեղի է ունեցել սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ (բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի) կամ 6-րդ կետում (բացառությամբ 4-րդ կետի «դ» ենթակետում) նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը.
5) տեղի է ունեցել սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում նշված փաստը` փոխկապակցված ճանաչելու մասին վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշումը ստանալու պահից այնքան ժամանակ, քանի դեռ այդ որոշումը դատարանի վճռով չեղյալ չի համարվել.
6) շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում մեկ օրացուցային տարվա ընթացքում թույլ է տվել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման երրորդ դեպք:
Մինչև հարկային մարմնի ղեկավարի որոշումը ստանալը (ԱԱՀ վճարող համարվելը) ընկած ժամանակահատվածի համար հարկային պարտավորությունների վերահաշվարկներ չեն կատարվում:
Անձանց փոխկապակցված ճանաչելու մասին վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշումը դատարանի վճռով չեղյալ համարվելու դեպքում որոշման գործողության ժամանակաշրջանի համար կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
(պարբերությունն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-38-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-38-Ն)
Սույն հոդվածի առաջին պարբերության 2-4-րդ կետերով սահմանված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու պահից (օրվանից) մինչև այդ օրվան հաջորդող 30-րդ օրը հարկ վճարողը իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում միասնական հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և պահը (օրը):
(5-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.06.14 ՀՕ-128-Ն, փոփ., լրաց. 07.05.15 ՀՕ-38-Ն, լրաց. 24.11.15 ՀՕ-167-Ն)
(համաձայն 07.05.15 ՀՕ-41-Ն ՀՀ օրենքի` «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` շրջանառության հարկ վճարող համարվելու համար ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 115.0 մլն դրամ չափը 2015 թվականին կիրառելի չէ այն հարկ վճարողների (այդ թվում՝ ԱԱՀ վճարողների) նկատմամբ, որոնց կողմից ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից իրացման շրջանառությունը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 07.05.15 ՀՕ-41-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը գերազանցել է 58.35 մլն դրամը: Սույն դրույթը գործում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը)