Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս, ներառյալ՝ ամենամյա կամ չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները, բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն ժամանակահատվածի, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում: Ընդ որում, սույն մասով նախատեսված ժամանակահատվածում ներառվում են նաև պետական ծառայողի ծառայողական քննության և (կամ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածները, եթե ծառայողը այդ հիմքով չի ազատվում պաշտոնից:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-6.3-րդ մասերով.

«6.1. Մեկ կիսամյակի ընթացքում առանց աշխատանքի ընդհատման պետական մի մարմնից պետական մեկ այլ մարմին տեղափոխման դեպքում պետական ծառայողը չի զրկվում պարգևատրման իրավունքից, եթե նրա կիսամյակային հաշվետվությունները կամ կիսամյակային կատարողականները գնահատվել են դրական: Այդ դեպքում պետական ծառայողը պարգևատրվում է այն մարմնից, որտեղ տվյալ կիսամյակի աշխատած օրերն ավելի շատ են, իսկ հավասար լինելու պարագայում՝ այն մարմնից, որտեղ այդ պահի դրությամբ աշխատում է:

6.2. Պետական ծառայողը չի պարգևատրվում, եթե կիսամյակային հաշվետվությունը կամ կիսամյակային կատարողականը գնահատվել է բացասական:

6.3. Պետական ծառայողը պաշտոնից ազատման դեպքում պարգևատրվում է, եթե առկա է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը, և պարգևատրման պահին գտնվում է կադրերի ռեզերվում (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվի) կամ տվյալ մարմնում զբաղեցնում է այլ պաշտոն:».

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Պետական ծառայողի կատարողականի գնահատման և դրա հիման վրա պարգևատրման հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։