Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով պետական ծառայության հավասար պաշտոնում նշանակված պետական ծառայողը աշխատավարձի համապատասխան սանդղակում վարձատրվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցով:».

2) 2-րդ մասը «արտամրցութային» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ» բառերով, իսկ նույն մասի «հավասար կամ առավել մոտ (0.1 միավորի տարբերությամբ)» բառերը փոխարինել «հավասար (0.01 միավորի տարբերությամբ)» բառերով.

3) 3-րդ մասը «արտամրցութային» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ» բառերով, «հավասար» բառից հետո՝ «(0.01 միավորի տարբերությամբ)» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.

«3.1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված դրույթները կիրառելու նպատակով պետական ծառայության առանձին տեսակների համար հավասար, բարձր կամ ցածր պաշտոնները որոշվում են սույն օրենքի 9-րդ հավելվածով հաստատված սանդղակների աղյուսակում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված դեպքի: Եթե համապատասխան պաշտոնների համար հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները տվյալ սանդղակի 1-11-րդ մակարդակներում նույնն են, ապա պաշտոնները համարվում են հավասար: Ցածր են համարվում այն պաշտոնները, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները համապատասխան սանդղակի 1-11-րդ մակարդակներում ցածր են զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցներից: Բարձր են համարվում այն պաշտոնները, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները համապատասխան սանդղակի 1-11-րդ մակարդակներում բարձր են զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցներից:

3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ծառայողների համար սույն օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված հավասար, բարձր կամ ցածր պաշտոնները որոշվում են՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տվյալ պետական ծառայության պաշտոնների անվանացանկում այդ պաշտոնի խումբը (ենթախումբը):».

5) 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-9-րդ մասերով.

«7. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում զինվորական, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու պարագայում տվյալ պաշտոնը զբաղեցնողին արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում պահպանվում է զինվորական, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության վերջին պաշտոնում համապատասխան ծառայողի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի (դրամական ապահովության) և լրավճարի չափը, եթե նոր պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափը ցածր է: Տվյալ պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված` այդ պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա զինվորական, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով: Սույն մասով սահմանված վարձատրության պահպանվող չափի և սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափի միջև տարբերությունը հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ պետական ծառայողի՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափը կգերազանցի վարձատրության պահպանված չափը, որն այդ պահին համարվում է նրա հիմնական աշխատավարձը:

8. Զինվորական, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված` նրա պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա զինվորական, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով, եթե առկա է սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանը:

9. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքում պետական ծառայողին զինվորական ծառայության, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության պաշտոնում նշանակելու դեպքում հիմնական աշխատավարձը որոշելու համար հաշվի է առնվում միայն զինվորական, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության ստաժը` առկայության դեպքում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։