Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածում`
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) վերնագրի և ամբողջ տեքստի «դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց», «դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը փոխարինել «դիվանագետի» բառով` համապատասխան հոլովաձևերով.
2) 1-ին մասը «մարմնում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ մարմին գործուղվելու դեպքում» բառերով, «դեպքի» բառից հետո՝ «ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող կամ հայեցողական պաշտոն զբաղեցնող այն դիվանագետների, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանված են սույն օրենքի հավելված 1-ով կամ հավելված 2-ով» բառերով: