Հոդված 14. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
Հոդված 14. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Պետական ծառայողի համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնի փոփոխման պայմանը չի տարածվում համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կամ անվանափոխության կամ օրենքով սահմանված այլ դեպքերում արտամրցութային կարգով կամ ռոտացիայի հիման վրա հավասար կամ բարձր պաշտոնի փոխադրման (նշանակման) դեպքերի վրա: Այս դեպքերում պետական ծառայողի հիմնական աշխատավարձը որոշվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին կամ 2-րդ մասով սահմանված կարգով, ընդ որում`
1) հավասար պաշտոնի փոխադրման (նշանակման) դեպքում 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանված (պահպանված) հիմնական աշխատավարձի չափը պահպանվում է մինչև այն պահը, երբ տվյալ պետական ծառայողի համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալը ավելի բարձր կլինի սույն հոդվածի համաձայն պահպանված հիմնական աշխատավարձի չափից.
2) բարձր պաշտոնի փոխադրման (նշանակման) դեպքում, եթե պետական ծառայողի հիմնական աշխատավարձը ցածր է լինում 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանված (պահպանված) հիմնական աշխատավարձի չափից, ապա սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով որոշված հիմնական աշխատավարձի նկատմամբ պահպանվում է պետական ծառայողի՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հիմնական աշխատավարձի և սույն օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով որոշված հիմնական աշխատավարձի (որը պետք է ներառի նաև սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բնականոն աճը) տարբերությունը մինչև այն պահը, երբ բազային աշխատավարձի փոփոխության դեպքում նրա հիմնական աշխատավարձի բարձրացված չափը կգերազանցի նաև այդ տարբերությունը: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված կարգով պահպանված աշխատավարձի չափի տարբերությունը նվազեցվում է բազային աշխատավարձի փոփոխման և (կամ) սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան աշխատավարձի բնականոն աճի կիրառման դեպքում` հիմնական աշխատավարձի բարձրացման չափով:»: