Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Եզրափակիչ և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և 14-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաև 2014 թվականի հուլիսի 1-ից հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կամ անվանափոխության դեպքում արտամրցութային կարգով պաշտոնի փոխադրված (նշանակված) պետական ծառայողների վարձատրության հաշվարկման վրա:

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաև 2014 թվականի հուլիսի 1-ից հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը համապատասխան մարմնի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի, վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կամ անվանափոխության կամ օրենքով սահմանված այլ դեպքերում արտամրցութային կարգով կամ ռոտացիայի հիման վրա հավասար կամ բարձր պաշտոնի փոխադրված (նշանակված) պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկման վրա: Սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով պահպանված աշխատավարձի չափի տարբերությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված պարգևատրման, նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի կամ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից՝ դրանց առկայության դեպքում, որպես լրավճար: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի վրա:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված աշխատավարձի տարբերությունը համարվում է լրավճար:

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վարձատրության հաշվարկը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո, և նշված օրվան նախորդող ժամանակահատվածների համար պետական ծառայողներին տրված վարձատրության վերահաշվարկ չի իրականացվում:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

2017 թ. դեկտեմբերի 22

Երևան

ՀՕ-245-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։