Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածում`
Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «միևնույն» բառը փոխարինել «հավասար» բառով.
2) 1.1-ին մասում «դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը փոխարինել «դիվանագետի» բառով, և նույն մասից հանել «հավասարազոր» բառը.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե պետական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, կամ եթե պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ): Հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ) զբաղեցնելու ժամանակահատվածը հիմնական աշխատավարձի բնականոն աճի մեջ չի հաշվարկվում:»: