Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անձնավորված հաշվառում՝ ըստ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.».
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի.».
3) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող (բացառությամբ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամտի, ձեռնարկատիրական եկամտի և պայմանագրային եկամտի)` վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող, «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող), ինչպես նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատեր և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատեր.».
5) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) կամուրջ հաշիվ՝ ֆինանսական ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի միասնական գանձապետական հաշվում բացված ենթահաշիվ, որին միասնական հաշվից մուտքագրվում են սոցիալական վճարները՝ մասնակիցների ռեեստրին փոխանցելու համար.».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.
«11.1) միասնական հաշիվ` ըստ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի.».
7) 26-րդ, 27-րդ և 37-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) հարկային գործակալ` ըստ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի.
27) ձեռնարկատիրական եկամուտ` անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից իրականացվող ձեռնարկատիրական և նոտարական գործունեությունից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն ստացման ենթակա շահութահարկի հարկման բազա (մինչև 2018 թվականը` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստացման ենթակա տարեկան հարկվող եկամուտ).».
«37) սոցիալական վճարի պարտավորություն` մասնակից հանդիսացող վարձու աշխատողի համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալի կողմից վճարվող սոցիալական վճարի և սույն օրենքի դրույթները խախտելու համար հաշվարկված տույժի գումար: Մասնակից հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, ինքնազբաղված անձի և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի սոցիալական վճարի գումար.»: