Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-10-ից մինչև 2007-04-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 25 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 158. Դատարանի վճիռը

գործել է մինչև 2007-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 158. Դատարանի վճիռը

1. Վարչական իրավախախտման կազմի կամ իրադարձության բացակայության հետևանքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելը դատարանի կողմից անհիմն ճանաչելու, ինչպես նաև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը բացառող օրենքով նախատեսված այլ դեպքերում, դատարանը վճիռ է կայացնում որոշումը վերացնելու մասին:

2. Դատարանը, հաշվի առնելով կատարված վարչական իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը և պատասխանատվությունը մեղմացնող այլ հանգամանքները, իրավունք ունի փոխել տույժի միջոցը և չափը: Դատարանը չի կարող խստացնել վարչական տույժի միջոցը և չափը:

3. Եթե դատարանը պարզում է, որ վարչական տույժ կիրառելու վերաբերյալ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի որոշումն օրինական է և հիմնավորված, վճիռ է կայացնում դիմումը մերժելու մասին: Այդ վճռով վարչական տույժ կիրառելը կասեցնելու մասին դատարանի որոշումը կորցնում է իր ուժը:

4. Դատարանը, պարզելով, որ պետական մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը որոշումը կայացրել է իր լիազորությունների գերազանցմամբ, վերացնում է նրա որոշումը:

4. Եթե հարկադիր կատարողի տուգանք նշանակելու որոշումը սահմանված կարգով չի բողոքարկվել, ապա դատարանը տուգանքը բռնագանձելու վերաբերյալ գործերով իրավունք չունի քննարկման առարկա դարձնելու տուգանք նշանակելու մասին որոշումը, այլ պետք է վճիռ կայացնի տուգանքի բռնագանձման վերաբերյալ:

(158-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-16-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։