Գլուխ 26 · ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ` ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ ԱԿՏԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ) ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 161. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումին առաջադրվող պահանջները
Հոդված 161. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումին առաջադրվող պահանջները
1. Դիմումում պետք է նշվեն`
1) ակտն ընդունած պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի անվանումը.
2) ակտն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը.
3) ակտի պաշտոնական հրապարակման ժամանակը և միջոցը, եթե այն հրապարակվել է.
4) քաղաքացու կամ իրավաբանական անձի որ իրավունքները և շահերն են խախտվել այդ ակտով կամ դրա առանձին դրույթներով.
5) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և (կամ) օրենքների որ հոդվածներին է հակասում վիճարկվող ակտը:
2. Դիմումին կցվում է վիճարկվող ակտի կամ դրա որևէ մասի պատճենը: