Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 221.3. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 221.3. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Տնտեսական դատարանում գործն առաջին անգամ ըստ էության քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով:
Տնտեսական դատարանում գործի նոր քննությունը կատարվում է սույն օրենսգրքով սահմանված վերաքննիչ վարույթի կանոններով: Օրենքով կարող է նախատեսվել տնտեսական դատարանում առանձին բնույթի գործերի քննության հատուկ կարգ:(221.3. հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)