Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. Առարկայական ընդդատությունն ընդհանուր իրավասության դատարանին
Հոդված 15. Առարկայական ընդդատությունն ընդհանուր իրավասության դատարանին
1. Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանին, բացառությամբ քաղաքացիական դատարանների քննությանն ընդդատյա գործերի:
2. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով2 սահմանված կարգով քննում են պատասխանողի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարանները:
(15-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)