Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 204.17. Դիմումի քննության կարգը
Հոդված 204.17 . Դիմումի քննության կարգը
1. Դատարանը դատական նիստում լսում է նոր երևան եկած հանգամանքների վերաբերյալ դիմում ներկայացրած անձի հիմնավորումները և պահանջը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց դիրքորոշումը դատական ակտի վերանայման կապակցությամբ:
2. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցված դիմողի կամ գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
(204.17 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)