Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 204.23. Դիմում ներկայացնելու կարգը
Հոդված 204.23 . Դիմում ներկայացնելու կարգը
1. Դիմումը ներկայացվում է սույն օրենսգրքի 204.26 հոդվածով սահմանված կարգով իրավասու դատարան:
2. Դիմումին կցվում են նոր հանգամանքը հաստատող ապացույցը (ապացույցները), ինչպես նաև լրացուցիչ այլ ապացույցներ, որոնք նախկինում չեն ներկայացվել: Դիմումին կցվում է նաև դատական ակտի վերանայման հետ կապված պետական տուրքի վճարումը հաստատող ապացույցը:
3. Դիմումը ներկայացնող անձը դրա պատճենը նոր հանգամանքը հաստատող ապացույցի (ապացույցների) պատճենի (պատճենների) հետ պատշաճ ձևով ուղարկում է գործին մասնակցող անձանց:
(204.23 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)