Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-24-ից մինչև 2009-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 224. Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները

գործել է մինչև 2009-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 224. Վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները

1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

2. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:

3. Նույն անձը նույն դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերել միայն մեկ անգամ:

(224-րդ հոդվածը լրաց. 13.06.00 ՀՕ-71, լրաց., փոփ. 11.09.01 ՀՕ-214, խմբ. 07.07.06 ՀՕ-153-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն)

( Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 4-րդ մասի հետ համակարգային առումով փոխկապակցված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224 հոդվածի 3-րդ մասի դրույթը` նույն անձի կողմից նույն դատական ակտի դեմ մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերելու արգելքի մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 (1-ին մաս) հոդվածի պահանջներին հակասող և անվավեր 27.05.2008 ՍԴՈ-754 որոշմամբ:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։