Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-05-16-ից մինչև 2010-06-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 241.1. Վճռաբեկ դատարանի որոշումը

գործել է մինչև 2010-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 241.1 . Վճռաբեկ դատարանի որոշումը

1. Գործի քննության արդյունքներով կայացված՝ վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են`

1) գործի համարը և որոշումը կայացնելու տարին, ամիuը, ամuաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.

2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).

3) գործը քննած դատարանի անվանումը, գործի համարը, վճիռ կայացնելու տարին, ամիuը, ամuաթիվը, վճիռ կայացրած դատավորի անունը.

4) կայացված դատական ակտի էության համառոտ շարադրանքը, գործին մաuնակցող անձանց անունները (անվանումները).

5) հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի oրինականությունն uտուգելու հարցը.

6) oրենքները, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիu.

7) գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելիu այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ.

8) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:

2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ գործը քննած դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները հիմք չեն վճռի բեկանման համար, պետք է դրանց մաuին նշի կայացրած որոշման մեջ:

3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի oրենքի միատեuակ կիրառումը, ճիշտ մեկնաբանությունը և նպաuտի իրավունքի զարգացմանը:

(241.1հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։