Հոդված 204.22. Բողոք ներկայացնելու ժամկետը
Հոդված 204.22 . Բողոք ներկայացնելու ժամկետը
1. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոքները կարող են բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին: Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:
2. Սույն oրենuգրքի 204.20 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեuված դեպքում եռամuյա ժամկետի հաշվարկն uկuվում է Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի համապատաuխան որոշումն ուժի մեջ մտնելու oրվանից:
3. Սույն oրենuգրքի 204.20 հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեuված դեպքում եռամuյա ժամկետի հաշվարկն uկuվում է Հայաuտանի Հանրապետության մաuնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով uահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու oրվանից:
(Վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)
(204.22 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)