Հոդված 134. Դրամական միջոցներ բռնագանձելու և գույք հատկացնելու մասին վճիռը
Հոդված 134. Դրամական միջոցներ բռնագանձելու և գույք հատկացնելու մասին վճիռը
1. Դրամական միջոցները գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում դատարանը վճռի եզրափակիչ մասում սահմանում է բռնագանձվող գումարի ընդհանուր չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը, ինչպես նաև այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տոկոսներ, այդ տոկոսների չափը և դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների խախտման համար դրամական միջոցներ գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում դատարանը, ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և այլ օրենքների պահանջներից, վճռի եզրափակիչ մասում սահմանում է նաև, թե բռնագանձվող գումարը ենթակա է գանձման միայն համապատասխան ֆոնդի գույքից, թե միայն պարտապան ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհամարվող գույքից, թե համապատասխան ֆոնդի գույքից, իսկ դրա անբավարարության դեպքում` նաև պարտապան ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհամարվող գույքից:
2. Գույք հատկացնելու դեպքում դատարանը նշում է հանձնման ենթակա գույքի անվանումը, դրա արժեքը, իսկ եթե հայտնի է` նաև դրա գտնվելու վայրը:
(134-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-75-Ն, 22.12.10 ՀՕ-286-Ն)