Գլուխ 29.1 · ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 173.3. Դիմումի քննությունը
Հոդված 173.3. Դիմումի քննությունը
Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, որդեգրել ցանկացող անձի և տասնչորս տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ։ Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի մասնակցությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց, ինչպես նաև տասը տարին լրացած որդեգրվող երեխային:
Որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ:
(173.3 -րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-163-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)