Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-07-ից մինչև 2014-07-03։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-07-03-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 233. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

գործել է մինչև 2014-07-03ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 233. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե`

1) վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 231 հոդվածի և 234 հոդվածի 1-ին կետի պահանջներին, կամ

2) բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել, կամ

3) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, ով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունի, կամ

4) վճռաբեկ բողոք ներկայացվել է օրենքով նախատեսված ժամկետից ուշ, և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով, կամ

6) (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-233-Ն)

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված:

3. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

4. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-233-Ն)

(233-րդ հոդվածը խմբ. 07.07.06 ՀՕ-153-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-233-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։