Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-02-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 204.17. Դիմումի քննության կարգը

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 204.17 . Դիմումի քննության կարգը

1. Դատարանը դատական նիստում լսում է նոր երևան եկած հանգամանքների վերաբերյալ դիմում ներկայացրած անձի հիմնավորումները և պահանջը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց դիրքորոշումը դատական ակտի վերանայման կապակցությամբ:

2. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցված դիմողի կամ գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

(204.17 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։