Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-02-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 85. Բացառիկ տարածքային ընդդատությունը

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 85. Բացառիկ տարածքային ընդդատությունը

(Վերնագիրը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)

1. Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցերը հարուցվում են հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի դատարան:

2. Ժառանգատուի պարտատերերի հայցերը հարուցվում են ժառանգական գույքի կամ նրա հիմնական մասի գտնվելու վայրի դատարան:

3. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցերը հարուցվում են այդ գույքի գտնվելու վայրի դատարան:

4. Սույն հոդվածով սահմանված տարածքային ընդդատությունը չի կարող փոխվել կողմերի համաձայնությամբ:

(85-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։