Գլուխ 14 · ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 100. Հայցի ապահովման մեկ միջոցի փոխարինումը մեկ այլ միջոցով
Հոդված 100. Հայցի ապահովման մեկ միջոցի փոխարինումը մեկ այլ միջոցով
1. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու:
2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու հարցը լուծվում է սույն օրենսգրքի 101 հոդվածով սահմանված կարգով:
(100-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-101)