Գլուխ 35 · ԸՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ԵՎ ՕՐԴԵՐԱՅԻՆ ԿՈՐՑՐԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ (ԿՈՉԻ ՎԱՐՈՒՅԹ)
Հոդված 197. Դատարանի գործողությունները դիմումն ընդունելուց հետո
Հոդված 197. Դատարանի գործողությունները դիմումն ընդունելուց հետո
1. Դատարանը կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու մասին դիմումն ընդունելուց հետո որոշում է կայացնում այդ արժեթղթով վճարումները կամ հանձնումները արգելելու մասին:
2. Դատարանը դիմողի հաշվին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում մամուլում:
Հաղորդագրությունը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը.
2) դիմողի անունը (անվանումը) և նրա բնակության (գտնվելու) վայրը.
3) կորցրած արժեթղթի անվանումը, ռեկվիզիտները և մյուս տարբերիչ հատկանիշները.
4) արժեթուղթը տիրապետողին ուղղված առաջարկ` հաղորդագրությունը հրապարակելու օրվանից երկամսյա ժամկետում հայտնելու դատարանին այդ արժեթղթի նկատմամբ իր իրավունքների մասին և ներկայացնելու դրա բնօրինակը կամ պատճենը: