Հոդված 11
Հոդված 11
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից 30 (երեսուն) օր լրանալուց հետո:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցում ստանալու օրվանից 90 (իննսուն) օր անց:
Կատարված է Երևան քաղաքում 2016 թվականի նոյեմբերի 16-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. նոյեմբերի 15-ին