Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Համաձայնագրին համապատասխան` արտասահման ուղևորվելու համար վավերական ճամփորդական փաստաթղթերն են.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`
- դիվանագիտական անձնագիրը,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը,
- Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը (միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար),
Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների համար`
- դիվանագիտական անձնագիրը,
- ծառայողական անձնագիրը,
- Մոլդովայի Հանրապետության քաղաքացու անձնագիրը,
- ճամփորդական փաստաթուղթը (միայն Մոլդովայի Հանրապետություն վերադառնալու համար):
2. Կողմերը դիվանագիտական ուղիներով տեղեկատվություն են փոխանակում գործող ճամփորդական փաստաթղթերը փոփոխելու մասին: Կողմերը կփոխանակեն այդ փաստաթղթերի նմուշները ոչ ուշ, քան նշված փաստաթղթերը գործողության մեջ դնելուց 30 օր առաջ:
3. Արտասահման ուղևորվելու համար նախատեսված վավերական ճամփորդական փաստաթղթերի ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ձևակերպվում սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով նախատեսված առանձին արձանագրություններով: