Հոդված 6
Հոդված 6
1. Մի Կողմի պետության քաղաքացիները մյուս Կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված փաստաթղթերը կորցնելու դեպքում պարտավոր են այդ մասին տեղեկացնել գտնվելու վայրի պետության իրավասու մարմիններին, որոնք տրամադրում են փաստաթղթերի կորստի մասին հայտարարությունը հաստատող տեղեկանք:
2. Կողմերի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն իրենց քաղաքացիներին կտրամադրեն սույն Հոդվածի 1-ին կետում նշված իրենց պետություն վերադառնալու համար ճամփորդական փաստաթուղթը` Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան: