Հոդված 1
Հոդված 1
1. Կողմերի պետությունների քաղաքացիները, այդ թվում երրորդ պետությունների տարածքներում մշտապես բնակվողները կամ ժամանակավորապես գտնվողները, կարող են առանց մուտքի արտոնագրի` արտասահման ուղևորվելու համար վավերական ճամփորդական փաստաթղթերի հիման վրա մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել կամ գտնվել մյուս Կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ՝ 6 ամսվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով` սկսած առաջին անգամ երկիր մուտք գործելու ամսաթվից:
2. Մի Կողմի պետության տարածք մուտք գործելու պահին մյուս Կողմի պետության քաղաքացին պետք է ունենա ոչ պակաս, քան 3 ամիս ժամկետով վավերական ճամփորդական փաստաթուղթ` հաշված մյուս Կողմի պետության տարածքից դուրս գալու ենթադրվող ամսաթվից: