Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-01-25-ից մինչև 2018-04-09։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 21.2-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 21.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները բաշխվում են Դատարանների նախագահների խորհրդի կողմից որոշված դատավորների միջև:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գործերի հանձնումը դատարանների նախագահներին, Արդարադատության խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի և ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին կատարվում է ընդհանուր կարգով, սակայն յուրաքանչյուր ամիս դատարանների նախագահներին հանձնված գործերի (բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին հանձնված գործերի) քանակը պետք է մինչև տասը տոկոսով, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, Արդարադատության խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի և ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին՝ մինչև 25 տոկոսով պակաս լինի տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող մեկ դատավորին նախորդ վեց ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից:».

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին հանձնվող գործերի քանակը տվյալ դատարանի մեկ դատավորին նախորդ վեց ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից կարող է պակաս լինել Դատարանների նախագահների խորհրդի սահմանած չափով:».

4) 6-րդ մասից հանել «, իսկ բացառիկ դեպքերում` մեկ տարին» բառերը.

5) 7-րդ մասի «(ներառյալ՝ արձակուրդին նախորդող 20-օրյա ժամանակահատվածը)» բառերը փոխարինել «(ներառյալ՝ արձակուրդին նախորդող 10-օրյա ժամանակահատվածը)» բառերով, իսկ «(ներառյալ՝ գործուղմանը նախորդող 20-օրյա ժամանակահատվածը և գործուղման ժամկետի ավարտին նախորդող 30-օրյա ժամանակահատվածը)» բառերը` «(ներառյալ՝ գործուղմանը նախորդող 10-օրյա ժամանակահատվածը)» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ մասերով.

«14. Սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով սահմանված պահանջները կիրառելի չեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործերի բաշխման կարգի նկատմամբ:

15. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, որպես կանոն, բաշխվում են դատարանի այն նստավայրի դատավորների միջև, որի սպասարկման տարածքում գործող՝ Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան ստորաբաժանումից ստացվել է քրեական գործը, եթե դրանով չեն խախտվում սույն հոդվածի 1-ին մասի պահանջները:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։