ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 8 · ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 54. Վճռաբեկ դատարանի նիստերը և որոշումներ ընդունելու կարգը
Հոդված 54. Վճռաբեկ դատարանի նիստերը և որոշումներ ընդունելու կարգը
1. Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները պարտավոր են մասնակցել վճռաբեկ դատարանի նիստին: Վճռաբեկ դատարանի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն հինգ դատավոր:
2. Վճռաբեկ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է առնվազն չորս դատավոր: Եթե դատավորների խորհրդակցության ժամանակ ոչ մի առաջարկություն չի ստանում չորս ձայն, ապա բողոքը համարվում է մերժված:
3. Վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերն ընդունում է նիստին ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ: