Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-24-ից մինչև 2009-01-01։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 8 · ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 54. Վճռաբեկ դատարանի նիստերը և որոշումներ ընդունելու կարգը

գործել է մինչև 2009-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 54. Վճռաբեկ դատարանի նիստերը և որոշումներ ընդունելու կարգը

1. Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները պարտավոր են մասնակցել վճռաբեկ դատարանի նիստին: Վճռաբեկ դատարանի նիստն իրավազոր է, եթե դրան մանակցում է առնվազն հինգ դատավոր:

2. Վճռաբեկ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է առնվազն չորս դատավոր: Եթե դատավորների խորհրդակցության ժամանակ ոչ մի առաջարկություն չի ստանում չորս ձայն, ապա բողոքը համարվում է մերժված:

3. Վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերն ընդունում է նիստին ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։