Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-10-27-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 43. Օրենքի ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 43. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն օրենքը:

3. Հաշվեքննիչ պալատի կանոնակարգը, աշխատակազմի կանոնադրությունը, հաստիքացուցակը, պաշտոնի անձնագրերը ենթակա են հաստատման հաշվեքննիչ պալատի կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հաշվեքննիչ պալատի անդամին և հաշվեքննիչ պալատի աշխատակազմում գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերող աուդիտորի որակավորման դրույթն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ հաշվեքննիչ պալատում աշխատանքային ստաժի ժամանակահատվածն ընդգրկում է նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում աշխատելու ժամանակահատվածը:

5. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներին վերաբերող աուդիտորի որակավորման դրույթն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ հաշվեքննիչ պալատում աշխատանքային ստաժի ժամանակահատվածն ընդգրկում է նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում աշխատելու ժամանակահատվածը:

6. Սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ պետական բյուջեի երեք, վեց, ինն ամիսների հաշվեքննության մասին դրույթը, 26-րդ հոդվածի 4-րդ մասը և 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ պետական բյուջեի երեք, վեց և ինն ամիսների կատարման նկատմամբ ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացություններն օգտագործելու մասին դրույթն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

7. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի 17-20-րդ կետերով սահմանված հաշվեքննիչ պալատին վերապահված լիազորությունները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն իրականացվում են հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։