Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-10-27-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱԶՄԸ, ՆԻՍՏԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 19. Հաշվեքննիչ պալատի նախագահը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 19. Հաշվեքննիչ պալատի նախագահը

1. Հաշվեքննիչ պալատի նախագահը՝

1) ապահովում է հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությունը.

2) օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակներում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներին.

3) իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ.

4) ներկայացնում է հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

5) հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը թափուր լինելու, լիազորությունների իրականացման անհնարինության, ինչպես նաև բացակայության դեպքերում հաշվեքննիչ պալատի անդամի պարտականությունների կատարումը դնում է հաշվեքննիչ պալատի մեկ այլ անդամի վրա:

2. Հաշվեքննիչ պալատի նախագահը հաշվեքննիչ պալատի անդամներից մեկի վրա նախապես դնում է իր բացակայության ժամանակ իրեն փոխարինելու պարտականությունը: Հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինողի բացակայության դեպքում հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինում է հաշվեքննիչ պալատի անդամի առավել երկար ստաժ ունեցող անդամը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։