Հոդված 24. Հաշվեքննիչ պալատի կանոնակարգը և հաշվեքննիչ պալատի աշխատակազմի կանոնադրությունը
Հոդված 24. Հաշվեքննիչ պալատի կանոնակարգը և հաշվեքննիչ պալատի աշխատակազմի կանոնադրությունը
1. Հաշվեքննիչ պալատի գործունեության ներքին ընթացակարգը, հաշվեքննության կազմակերպման և իրականացման ներքին ընթացակարգերը, ինչպես նաև գործունեության ծրագրի, գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության և ընթացիկ եզրակացության ձևանմուշները սահմանվում են հաշվեքննիչ պալատի կանոնակարգով: Կանոնակարգով մասնավորապես սահմանվում է հաշվեքննիչ պալատի անդամների, ինչպես նաև հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների միջև աշխատանքի պարբերական վերաբաշխման սկզբունքը`
1) հաշվեքննիչ պալատի անդամը վեց տարվա ընթացքում առավելագույնը երկու տարի կարող է համակարգել հաշվեքննություն իրականացնող նույն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները, բացառությամբ սույն մասի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի.
2) հաշվեքննիչ պալատի անդամը վեց տարվա ընթացքում առավելագույնը երկու տարի կարող է համակարգել միևնույն պետական և տեղական ինքնակառավարման մարմնին վերապահված գործունեության ոլորտում հաշվեքննություն իրականացնող որևէ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները, բացառությամբ սույն մասի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի.
3) հաշվեքննիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող նույն կառուցվածքային ստորաբաժանումը վեց տարվա ընթացքում առավելագույնը երկու տարի կարող է միևնույն պետական և տեղական ինքնակառավարման մարմնին վերապահված գործունեության ոլորտում հաշվեքննություն իրականացնել, բացառությամբ սույն մասի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի.
4) հաշվեքննությունը հաջորդ տարում շարունակվելու դեպքում հաշվեքննությունն իրականացնում են այն սկսած հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումը և հաշվեքննիչ պալատի անդամը:
2. Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջև պարտականությունների բաշխումը, կազմակերպման և իրականացման կարգը հաստատվում են հաշվեքննիչ պալատի աշխատակազմի կանոնադրությամբ: