Գլուխ 8 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 45. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի քաղաքացիական ծառայողներին հաշվեքննիչ պալատի ծառայողներ համարելը
Հոդված 45. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի քաղաքացիական ծառայողներին հաշվեքննիչ պալատի ծառայողներ համարելը
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների և հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողները համարվում են հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներ, իսկ այլ կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող քաղաքացիական ծառայողները` հաշվեքննիչ պալատի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ: