Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2018-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրում գործածվում են հետևյալ եզրույթները.

Մաքսային միության անդամ պետության կենտրոնական մաքսային մարմին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտե, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտե, Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայություն,

տեխնիկական պայմաններ՝ փաստաթուղթ, որով սահմանվում են էլեկտրոնային այն հաղորդագրությունների կառուցվածքն ու ձևաչափը, որոնք Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինները փոխանակում են՝ տեղեկատվական համակարգերի կիրառման միջոցով, փոխանակման մասին կանոնակարգ, փոխանակման եղանակներ, տեղեկատվական համակարգերի ծրագրային և տեխնիկական միջոցներին, ինչպես նաև փոխադրման նույնականացման եզակի համարին ներկայացվող պահանջներ,

տեխնիկական պահանջներ՝ փաստաթուղթ, որով սահմանվում են մաքսային մարմինների ավտոմատացված համակարգի և շահագրգիռ այն անձանց տեղեկատվական համակարգերի միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման կարգը, ձևաչափերը, եղանակը և կանոնակարգերը, որոնք ներկայացնում են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման համար նախատեսվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկություններ,

փոխադրման նույնականացման եզակի համար (այսուհետ՝ ՓՆԵՀ)՝ նախնական տեղեկությունների եզակի համար, որը Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից տեղեկատվական համակարգի կիրառմամբ հատկացվում է ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակին:

(1-ին հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։