Հոդված 23
Հոդված 23
Ապրանքների կարգավիճակի մասին անցումային դրույթները
1. Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված ԱՏԳ-ում գտնվող և մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները համարվում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները, որոնք, սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, մաքսային նպատակներով ունեցել են Հայաստանի Հանրապետությունում՝ հայրենական արտադրության ապրանքների, Բելառուսի Հանրապետությունում՝ հայրենական ապրանքի, Ղազախստանի Հանրապետությունում՝ ղազախստանյան ապրանքի և Ռուսաստանի Դաշնությունում՝ ռուսաստանյան ապրանքի կարգավիճակ, ճանաչվում են որպես Մաքսային միության ապրանքներ:
3. Մինչ սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով նախատեսված՝ Մաքսային միության հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ մտնելը՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքները որպես Մաքսային միության ապրանք ճանաչելու նպատակով կիրառվում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված բավարար վերամշակման չափանիշները:
Սույն կետի առաջին մասում նշված ապրանքները, որոնց Մաքսային միության անդամ պետությունից ծագումը հաստատված է Հայաստանի Հանրապետության համար՝ СТ-1 ձևի ապրանքի ծագման հավաստագրով, Բելառուսի Հանրապետության համար «CT-1» ձևի ապրանքի ծագման հավաստագրով, Ղազախստանի Հանրապետության համար՝ «CT-KZ» ձևի ապրանքի ծագման հավաստագրով, Ռուսաստանի Դաշնության համար՝ «CT-1» ձևի ապրանքի ծագման հավաստագրով, Կալինինգրադի շրջանում՝ առանձնահատուկ տնտեսական գոտու տարածքում բավարար վերամշակման ենթարկված ապրանքի ծագման հավաստագրով, և Մագադանի շրջանում՝ առանձնահատուկ տնտեսական գոտու տարածքում բավարար վերամշակման ենթարկված ապրանքի ծագման հավաստագրով, ճանաչվում են որպես Մաքսային միության ապրանքներ:
(23-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)