Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3

Միջազգային փոստային առաքանիներ պարունակող փոստային փաթեթների՝ Մաքսային միության մաքսային սահման ժամանելու վայր և այդ տարածքից մեկնելու վայր են հանդիսանում Կողմի պետության պետական (մաքսային) սահմանների անցակետերը, որոնք սահմանված են այդ պետության օրենսդրությամբ:

Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքները ժամանում են Մաքսային միության մաքսային տարածք և մեկնում են այդ տարածքից միջազգային փոստափոխանակման վայրերում (հիմնարկություններում), որոնք սահմանված են Կողմի պետության օրենսդրությամբ:

Մաքսային միության մաքսային տարածքով միջազգային փոստային առաքանիների փոխադրումը, այդ թվում՝ ընթացուղում փոխաբեռնման (վերաբեռնման) միջոցով, իրականացվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և սույն Համաձայնագրի դրույթներով սահմանված կարգով:

Մաքսային միության մաքսային տարածք միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների բաց թողնման հետ կապված մաքսային գործառնությունները, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան իրականացվող բացթողման, իրականացվում են միջազգային փոստային առաքանիների նշանակման երկիրը հանդիսացող Կողմի պետության մաքսային մարմնի կողմից՝ Կողմերի իրավասու մարմինների կողմից սահմանվող կարգով, մասնավորապես՝ հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից, բելառուսական կողմից՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի կողմից, ղազախական կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից և ռուսական կողմից՝ Մաքսային դաշնային ծառայության կողմից (Ռուսաստանի ՄԴԾ):

Մաքսային միության մաքսային տարածքից միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան իրականացվող բացթողման, իրականացվում են միջազգային փոստային առաքանիների ուղարկող երկիրը հանդիսացող Կողմի պետության մաքսային մարմնի կողմից՝ Կողմերի իրավասու մարմինների կողմից սահմանվող կարգով, մասնավորապես՝ հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից, բելառուսական կողմից՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի կողմից, ղազախական կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից և ռուսական կողմից՝ Մաքսային դաշնային ծառայության կողմից (Ռուսաստանի ՄԴԾ):

(3-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։