Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4

Մաքսային միության մաքսային տարածք միջազգային փոստային առաքանիների ժամանման և (կամ) այդ տարածքից մեկնման ժամանակ, փոխադրողի կողմից ներկայացվող՝ փոխադրվող ապրանքների մասին տվյալները սահմանափակվում են Համաշխարհային փոստային միության ակտերով սահմանված և միջազգային փոստային առաքանիների փոխադրման ժամանակ ուղեկցող փաստաթղթերում պարունակվող տվյալներով՝

միջազգային փոստային առաքանին ուղարկողի և ստացողի անվանման մասին (հանձնման փոստափոխանակման հիմնարկություն, նշանակման փոստափոխանակման հիմնարկություն).

ապրանքների համաքաշի մասին.

բեռնատեղիների քանակի մասին:

Ներմուծման և (կամ) արտահանման ժամանակ Մաքսային միության մաքսային տարածքով տեղափոխման համար արգելված և (կամ) սահմանափակված ապրանքների առկայության մասին տվյալները ներկայացվում են փոխադրողի կողմից, եթե փոխադրողը տիրապետում է նման տեղեկությունների:

Փոխադրողը ներկայացնում է Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ՝ կախված տրանսպորտային միջոցի տեսակից:

Համաշխարհային փոստային միության անդամ պետությունների նշանակված օպերատորների կողմից արգելքները և սահմանափակումները պահպանելու նպատակներից ելնելով կարող են տրամադրվել առաքվող ապրանքների մասին նախնական տեղեկություններ: Մաքսային նպատակներից ելնելով նախնական տեղեկություններ ներկայացնելու և օգտագործելու կարգը սահմանվում է Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ ակտերով:

Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների նկատմամբ սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում շահագրգիռ անձի կամ նշանակված օպերատորի կողմից միջազգային փոստափոխանակման վայրում (հիմնարկությունում) կամ շահագրգիռ անձի կողմից՝ մաքսային մարմնի կողմից սահմանված այլ վայրերում՝ մաքսային հայտարարագրման և ապրանքի բացթողման ժամանակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։