Հոդված 8
Հոդված 8
Միության ներսում փոստային առաքանիները ենթակա չեն մաքսային հսկողության, չեն ձևակերպվում մաքսային ընթացակարգերով, դրանց մասով չեն իրականացվում մաքսային գործառնություններ:
Կողմերի պետությունների նշանակված օպերատորներն ապահովում են՝
Կողմերի պետությունների մաքսային մարմիններին նշանակված օպերատորների և նշանակված օպերատորների կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվությունը.
միջազգային փոստային առաքանիների և Միության ներսում փոստային առաքանիների առաքումը տարբեր փոստային փաթեթներով՝ առանձին ուղեկցող փաստաթղթերով.
Միության ներսում փոստային առաքանիների նույնականացումը:
Նշանակված օպերատորները Կողմերի պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնում են Միության ներսում փոստային առաքանիների նույնականացման եղանակի մասին:
Եթե միջազգային փոստային առաքանիներն առաքվում են Միության ներսում առաքվող փոստային առաքանիների հետ մեկ փոստային փաթեթով, ապա այդ փոստային փաթեթները տեղափոխվում են Մաքսային միության մաքսային տարածքով մաքսային հսկողությամբ՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան: