Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով գործածվում են հետևյալ եզրույթները՝
ա) փոստային փաթեթ՝ պիտակ ունեցող պարկ կամ կապարակնքված կամ առանց դրա մի քանի պարկ և այլ տարողություններ, որոնք պարունակում են փոստային առաքանիներ և (կամ) տարա, որոնք փոխանակվում են Համաշխարհային փոստային միության անդամ պետությունների փոստային ծառայությունների միջազգային փոստափոխանակման վայրերի (հիմնարկությունների) կողմից.
բ) Միության ներսում փոստային առաքանիներ՝ մի Կողմի պետությունից մյուս Կողմի պետություն, այդ թվում՝ Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքով առաքվող փոստային առաքանիներ.
գ) նշանակված օպերատոր՝ փոստային ծառայությունների շահագործումն ապահովելու և Համաշխարհային փոստային միության ակտերից բխող իր տարածքում դրանց հետ կապված պարտավորությունները կատարելու համար Համաշխարհային փոստային միության անդամ պետության կողմից պաշտոնապես նշանակվող ցանկացած պետական կամ ոչ պետական կազմակերպություն:
Սույն Համաձայնագրում գործածված մյուս եզրույթները կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Համաշխարհային փոստային միության ակտերով սահմանված իմաստներով: