Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6

Միջազգային փոստային առաքանին և (կամ) միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ուղարկող մաքսային մարմինը որպես տարանցիկ փոխադրման մաքսային հայտարարագիր կարող է ընդունել հետևյալ փաստաթղթերից մեկը՝

ա) տարանցիկ փոխադրման հայտարարագիր՝ գրավոր կամ էլեկտրոնային ձևով, որը պարունակում է սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները.

բ) Համաշխարհային փոստային միության ակտերով սահմանված ձևով CN 37, CN 38, CN 41, CN 46, CN 47 հանձնման բեռնագրեր, որոնք ուղեկցում են միջազգային փոստային առաքանիները դրանց փոխադրման ժամանակ և պարունակում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները, եթե.

միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքները տեղ հասցնելու վայր է հանդիսանում՝

մաքսային հսկողության գոտին մեկնման վայրում,

մաքսային հսկողության գոտին միջազգային փոստափոխանակման վայրում (հիմնարկությունում),

մաքսային հսկողության գոտին միջազգային փոստային առաքանու փոխաբեռնման (վերաբեռնման) և մաքսային մարմնի գտնվելու վայրում (միջազգային փոստափոխանակման վայր (հիմնարկություն) կամ մեկնման վայր փոխադրելու ժամանակ),

մաքսային հսկողության գոտին ժամանման վայրում (Մաքսային միության անդամ չհանդիսացող պետության տարածքով Մաքսային միության ապրանքները փոխադրելու ժամանակ).

գ) այլ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր, որոնք ներառում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները:

Միջազգային փոստային առաքանիները և (կամ) միջազգային փոստային առաքանիներով առաքվող այն ապրանքները, որոնց փոխադրումն իրականացվում է նշանակված օպերատորների կողմից կամ նրանց հասցեով, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս այդ ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում չի պահանջվում:

Միջազգային փոստային առաքանիները և (կամ) միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքները միջազգային փոստափոխանակման վայր (հիմնարկություն) չհասցնելու դեպքում Մաքսային միության՝ միջազգային փոստային առաքանիների նշանակման երկիր հանդիսացող անդամ պետության նշանակված օպերատորը մաքսատուրքերի, հարկերի վճարման մասով համապարտ պարտավորություն է կրում այն մաքսային մարմնի առջև, որից առաջ է սահմանվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը:

Ընդ որում, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և նշանակման մաքսային մարմին չհասցված միջազգային փոստային առաքանիները և (կամ) միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքները, մաքսատուրքի, հարկերի վճարման և գանձման նպատակներով, համարվում են Մաքսային միության այն անդամ պետության տարածքում գտնվող առաքանիներ և ապրանքներ, որի մաքսային մարմնից առաջ է սահմանվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը:

Միջազգային փոստային առաքանիները և (կամ) միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքները միջազգային փոստափոխանակման վայր (հիմնարկություն) չհասցվելու դեպքում ներմուծման ենթակա մաքսատուրքերի, հարկերի վճարման գումարը հաշվարկվում է միասնական դրույքաչափով՝ 4 եվրո միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների համաքաշի 1 կիլոգրամի դիմաց: Ընդ որում, ապրանքների համաքաշում չի ներառվում հետևյալ տեսակի միջազգային փոստային առաքանիների քաշը՝

աերոգրամներ.

փոստային բացիկներ և նամակներ.

սեկոգրամներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։