Հոդված 7
Հոդված 7
Տարանցիկ փոխադրման հայտարարագիրը, ինչպես նաև ուղարկող մաքսային մարմնի կողմից որպես տարանցիկ փոխադրման հայտարարագիր ընդունվող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը պետք է ներառեն տեղեկություններ՝
միջազգային փոստային առաքանիներ ուղարկողի (հանձնման երկրի նշանակված օպերատորի), ստացողի (նշանակման փոստափոխանակման հիմնարկության) մասին,
միջազգային փոստային առաքանիների առաքման երկրի, նշանակման երկրի (հանձնման փոստափոխանակման հիմնարկության երկիր, նշանակման փոստափոխանակման հիմնարկության երկիր) մասին,
փոխադրողի մասին,
միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի մասին,
փոստային փաթեթների համարների մասին,
համաքաշի մասին,
բեռնատեղիների քանակի մասին,
ճանապարհին ապրանքների պլանավորվող վերաբեռնման կամ այլ բեռնային այլ գործողությունների մասին,
միջազգային փոստային առաքանիների նշանակման կետի (նշանակման փոստափոխանակման հիմնարկության) մասին: