Հոդված 11
Հոդված 11
Տեղեկությունների փոխանակումը
1. Կենտրոնական մաքսային մարմինները ձեռնարկում են միջոցներ՝ վարչական իրավախախտումների և դրանք կատարած անձանց մասին տեղեկությունների փոխանակումն էլեկտրոնային եղանակով կազմակերպելու համար:
2. Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմի գրավոր հարցման հիման վրա տրամադրում է անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու մասին տվյալներ, եթե այդ անձինք վարչական պատասխանատվության են ենթարկվում հարցում կատարող Կողմի տարածքում:
3. Կենտրոնական մաքսային մարմինները միմյանց են ուղարկում տեղեկատվական-վերլուծական և մեթոդական նյութեր, որոնք վերաբերում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերին առնչվող իրավակիրառ պրակտիկային: