Հոդված 9
Հոդված 9
Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումների և առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցումների իրականացումը
1. Տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումը և առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականն իրականացվում են դրանք ստանալու օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ «շտապ է» նշումով՝ 2 շաբաթից ոչ ավելի ժամկետում: Այդ ժամկետները կրճատելու անհրաժեշտության դեպքում հարցման, հանձնարարականի տեքստում կատարվում է վերապահում՝ նշելով ժամկետները և իրականացման համար ցանկալի ժամկետը կրճատելու պատճառները:
Հարցումն ստացող Կողմի պետական այլ մարմին դիմելու անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները երկարաձգվում են՝ տվյալ Կողմի մաքսային մարմնի ներգերատեսչական կարգի համաձայն:
2. Հարցումն ստացող մաքսային մարմինն անցկացնում է հարցման, հանձնարարականի մեջ նշված բոլոր գործողությունները և պատասխանում է առաջադրված բոլոր հարցերին: Հարցումն ստացող մաքսային մարմինն իրավասու է սեփական նախաձեռնությամբ կատարել հարցմամբ, հանձնարարականով չնախատեսված այնպիսի գործողություններ, որոնք կապված են դրանց իրականացման հետ:
3. Հարցումն ստացող մաքսային մարմինը հարցման, հանձնարարականի վերաբերյալ պատասխանը, ինչպես նաև համապատասխան նյութերն ու փաստաթղթերը (վավերացված պատճենները) անմիջապես ներկայացնում է հարցումը կատարող մաքսային մարմին հարցումը՝ հանձնարարականն ստորագրած մաքսային մարմնի ղեկավարի անունով՝ պարտադիր հղում կատարելով ստացված հարցման վավերապայմաններին:
4. Այն դեպքում, երբ հարցումը, հանձնարարականը հնարավոր չէ մասամբ կամ ամբողջությամբ իրականացնել սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետներում, ապա հարցումն ստացող մաքսային մարմինը հարցումը կատարող մաքսային մարմնին պետք է տեղեկացնի հարցումը, հանձնարարականն իրականացնելու ենթադրվող ժամկետների մասին:
5. Կենտրոնական մաքսային մարմիններն ուսումնասիրում են տեղեկություններ և փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ հարցումները, առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարականներն իրականացնելու պրակտիկան՝ դրանց պատշաճ իրականացման փաստերի մասին տեղեկացնելով միմյանց: