Հոդված 4
Հոդված 4
Տեղեկությունների գաղտնիությունը
1. Սույն Համաձայնագրին համապատասխան ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը գաղտնի բնույթ են կրում և կարող են կիրառվել, այդ թվում՝ դատարանում, բացառապես սույն Համաձայնագրով նախատեսված նպատակներով: Այլ նպատակներով տեղեկությունների կիրառումն ու փոխանցումը հնարավոր են միայն այն Կողմի մաքսային մարմնի գրավոր համաձայնությամբ, որը տրամադրել է դրանք:
2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է տեղեկությունների, փաստաթղթերի և այլ տվյալների, այդ թվում՝ մյուս Կողմի մաքսային մարմինների կողմից ներկայացվող անձնական տվյալների պաշտպանությունը: